Խախտումները շարունակվեցին մինչև քվեարկության ավարտը
Քվեարկության օրվա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված դիտորդության արդյունքները 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև օրվա ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված խախտումների կապակցությամբ իրականացված միջոցառումները
41/21 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամները և վստահված անձինք ընտրողներին հարցրել են, թե ում են ընտրել
30/34 ընտրական տեղամասում բնակբաժնի պետը, ով Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է հանդիսանում, զանգել է ոմն քաղաքացու և բարձրաձայն ասել. «Մեքենան թող գնա կանգնի, որ անտեղի չսպասի, դե հմի չգիտեմ, դրանց հավաքի բեր», վերջինս նաև ուղղորդում է ընտրողներին, ասում, թե ում ընտրեն
Ժամը 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի 41\23 տեղամասի շրջակայքում մեկ տասնյակից ավել երտասարդներ են խմբված եղել, ովքեր հաճախ մոտեցել են ընտրողներին, առաջարկել իրենց օգնությունը` ցուցակների հարցում կողնորոշվելու հարցում, այնուհետեւ ցածր ձայնով ասել են` կընտրեք Ս. Սարգսյանին
41\23 տեղամասի շրջակայքում մի քանի անգամ երկար ժամանակով գտնվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդին, տեղամասի մոտ իր մեքենան է կայանած եղել ԵԿՄ Տավուշի մարզի նախագահ Ռուդիկ Դավթյանը, իսկ մոտ մեկ ժամ վերջինս մեքենայի մոտ նստած է եղել «տաբուրետկային»
41/23, 41/26 ընտրական տեղամասերում Ս. Սարգսյանի վստահված հաճախակի դուրս են եկել քվերակության սենյակից, հանդիպել դրսում գտնվող իրենց վստահված անձանց հետ, հսկել ընտրողների շարժը
Կուտակումներ
Ժամը 10:00-ի սահմաններում 41/11 ընտրական տեղամասի շրջակայքում /Տավուշի մարզի Թեղուտ գյուղ/ արձանագրվել է մարդկանց կուտակումներ, խոսքը ոչ թե ընտրողների մասին է, այլ մի քանի տասնյակ տղամարդկանց, ովքեր գյուղապետ Արարատ Թամրազյանի գլխավորությամբ, իրենց ասելով` «հենց էնպես » կանգնած են եղել ընտրատեղամասի մոտ, կազմակերպության դիտորդը տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների ուշադրությունը հրավիրել է այդ փաստի վրա, սակայն նրանց կողմից ոչինչ չի ձեռնարկվել
41/19 ընտրական տեղամասում /Տավուշի մարզի Գանձաքար գյուղ/ համայնքի ավագանու անդամները ժամը 15:00-ի սահմաններում ընտրացուցակների մոտ իբր օգնելու նպատակով ընտրողներին հուշել են նրանց համարը ցուցակում, սակայն, ինչպես նկատել է կազմակերպության դիտորդը, ավագանու անդամները նաեւ իրենց մոտ առկա թղթի կտորների վրա գրանցել են տվյալ անձի անուն, ազգանունը:
Ժամը 10:30-ի սահմաններում Հաղարծին գյուղի 41/13 ընտրական տեղամասի մոտ կանգնած են եղել մոտ տասը երիտասարդ, ովքեր ակնհայտ ոչ մի կարգավիճակ չեն ունեցել, ընտրատեղամասը հսկող ոստիկանը` կապիտան Արմեն Քոչարյան, կազմակերպության դիտորդին ասել է, որ նրանք ոչ մի խախտում չեն կատարում, այնուամենայնիվ երիտասարդները խուսափելով ֆոտոխցիկի արձանագրումից, լքել են տեղամասի տարածքը
Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն
41/23 ընտրական տեղամասում` քվեարկության սենյակում, մի քանի անգամ միաժամանակ գտնվել են Ս. Սարգսյանի մեկից ավելի վստահված անձինք
41/26 ընտրական տեղամասում ժամը 08:00-ի սահմաններում միաժամանակ ներկա է գտվել Սերժ Սարգսյանի երկու վստահված անձ, կազմակերպության դիտորդի միջամտությունից հետո վստահված անձանցից մեկի, ով Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից է, և դիտորդի միջև վիճաբանություն է սկսվել, վստահված անձը հեռացվել է քվեարկության սենյակից, սակայն վերջինս մինչեւ քվեարկության ավարտը գտնվել է տեղամասի մոտ եւ ձեռքին առկա ցուցակներից օգտվելով, զանգել ընտրողներին եւ կանչել տեղամաս,
41/26 ընտրական տեղամասի տարածքում մեկ քաղաքացի, ով խուսափել է ներկայանալ, ասել է, որ ինքը իրենց շենքի պատասխանատու է նշանակված. ինքը պատասխանատու է նրա համար, որ շենքի բնակիչները գան քվեարկության:
Ժամը 10:30-ի սահմաններում Հաղարծին գյուղի 41/12 ընտրատեղամասում արձանագրվել է, որ տեղամասի ներսում առկա են Սերժ Սարգսյանի երկու վստահված անձ, որոնցից մեկի մոտ նույնիսկ բացակայել են համապատասխան վկայականները, սակայն մի քանի անգամ հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո էլ, մոտ երկու ժամվա ընթացքում տվյալ անձը անարգել ելումուտ է արել ընտրատեղամաս
Քվեարկության կարգի խախտումներ
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը ահազանգել է կազմակերպության դիտորդին այն մասին, որ 40/46 ընտրական տեղամասում ընտրացուցակներում եղել են մահացածների անուններ, որոնց փոխարեն ստորագրվել է
29/17 ընտրական տեղամասում «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդը, ով միաժամանակ հանդիսացել է այն դպրոցի գրադարանավարը, որտեղ տեղակայված է ընտրական տեղամասը, տեղամասում ներկա է գտնվել առանց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականի, երբ կազմակերպության դիտորդը խախտումը վերացնելու համար դիմել է հանձնաժողովի նախագահին, վստահված անձը շտապ գնացել է վկայականի հետևից, իսկ նախագահը նշել է, որ նա վստահված անձը առավոտյան ցույց է տվել վկայականը
Այլ խախտումներ
40/41ընտրատեղամասի /Տավուշի մարզի Սեւքար գյուղ/ հանձնաժողովի անդամներից մեկը ահազանգել է, որ տեղամաս են բերել ավելի քան հարյուր զինվորների, սակայն տվյալ ստորաբաժանումից միայն 4-ի անունն է առկա ընտրացուցակներում, փորձել են կազմակերպել, որպեսզի զինվորներն այդ տեղամասում էլ կատարեն քվեարկությունը, սակայն ՀԱԿ ներկայացուցիչը կանխել է դա:
Կազմակերպության կողմից արձանագրված խախտումների կապակցությամբ իրականացված միջոցառումները
Կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ կազմակերպության կողմից թվով 7 գրություն է ուղարկվել համապատասխան մարմիններ:
Մասնավորապես`
Կազմակերպության կողմից մեկ գրություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով այն մասին, որ ընտրատեղամասում միաժամանակ գտնվել են Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ:
Թիվ 29/18, 29/27, 31/01, 30/20, 31/25 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները կազմակերպության դիտորդներին չեն տրամադրել տեղեկատվություն յուրաքանչյուր ժամը մեկ ընտրողների քանակի մասին: Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով խնդրել ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կազմակերպության դիտորդների տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման ուղղությամբ:
Թիվ 29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտեցել է քվեարկության եկած ընտրողներին մինչև քվեարկելը զրուցել նրանց հետ, այնուհետև քվեարկելուց հետո նորից մոտեցել է համագյուղացիներին, նորից զրուցել նրանց հետ: Ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում, նշում է կատարել: Խախտումը վերացնելու վերաբերյալ կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել թիվ 29 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով:
Թիվ 32/14 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը արձանագրել է, որ հանձնաժողովի անդամները ստորագրում և անձնագրային տվյալներ են լրացնում ընտրողների ցուցակներում ընտրության չմասնակցած կամ քվեարկության չեկած քաղաքացիների անունների դիմաց: Կազմակերպության կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
ՀՀ ոստիկանություն է ուղարկվել կազմակերպության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ կազմված հայտարարությունները /թվով 3/, կազմակերպությունը ֆաքսի միջոցով դրանց պատճենները փորձել է ուղարկել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն ֆաքսի ծանրաբեռնված լինելու պատճառով չի ստացվել:
Խախտումները շարունակվեցին մինչև քվեարկության ավարտը
Քվեարկության օրվա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված դիտորդության արդյունքները 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև օրվա ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված խախտումների կապակցությամբ իրականացված միջոցառումները
Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողներիուղղորդման դեպքեր
Կուտակումներ
Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն
Քվեարկության կարգի խախտումներ
Այլ խախտումներ
Կազմակերպության կողմից արձանագրված խախտումների կապակցությամբ իրականացված միջոցառումները
Կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ կազմակերպության կողմից թվով 7 գրություն է ուղարկվել համապատասխան մարմիններ:
Մասնավորապես`
Կազմակերպության կողմից մեկ գրություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով այն մասին, որ ընտրատեղամասում միաժամանակ գտնվել են Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ:
Թիվ 29/18, 29/27, 31/01, 30/20, 31/25 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները կազմակերպության դիտորդներին չեն տրամադրել տեղեկատվություն յուրաքանչյուր ժամը մեկ ընտրողների քանակի մասին: Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով խնդրել ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կազմակերպության դիտորդների տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման ուղղությամբ:
Թիվ 29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտեցել է քվեարկության եկած ընտրողներին մինչև քվեարկելը զրուցել նրանց հետ, այնուհետև քվեարկելուց հետո նորից մոտեցել է համագյուղացիներին, նորից զրուցել նրանց հետ: Ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում, նշում է կատարել: Խախտումը վերացնելու վերաբերյալ կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել թիվ 29 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով:
Թիվ 32/14 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը արձանագրել է, որ հանձնաժողովի անդամները ստորագրում և անձնագրային տվյալներ են լրացնում ընտրողների ցուցակներում ընտրության չմասնակցած կամ քվեարկության չեկած քաղաքացիների անունների դիմաց: Կազմակերպության կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
ՀՀ ոստիկանություն է ուղարկվել կազմակերպության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ կազմված հայտարարությունները /թվով 3/, կազմակերպությունը ֆաքսի միջոցով դրանց պատճենները փորձել է ուղարկել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն ֆաքսի ծանրաբեռնված լինելու պատճառով չի ստացվել:
ՔԱ Վանաձորի գրասենյակ