Լրահոս

19.02.2013 09:55


«Կոնվեերային» ընտրություններ

«Կոնվեերային» ընտրություններ

Եթե հավատանք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին, թե ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն 518 հազ. 407 մարդ, ապա ստանում ենք հետևյալ պատկերը. Հայաստանում կա 1988 ընտրատեղամաս, և եթե ընտրությունների մասնակիցների թիվը բաժանենք ընտրատեղամասերի քանակի վրա, ապա ստացվում է, որ ամեն ընտրատեղամասում ընտրողների թիվը կազմել է մոտ 7603 մարդ: Ընտրություններն ընթացել են 12 ժամ. բաժանենք այդ թիվը ամեն ընտրատեղամասի ընտրողների թվի վրա, ստացվում է, որ մեկ ժամում յուրաքանչյուր ընտրատեղամասում միջինը քվեարկել է 63 քաղաքացի: Հետևաբար, 1 րոպեի ընթացքում քվեարկել է 1,05 ընտրող: Այսպիսով՝ ամեն րոպեն մեկ քվեաթերթիկ է ընկել քվեատուփի մեջ: Փաստորեն, տեղի են ունեցել հերթական «կոնվեերային» ընտրությունները:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը