Լրահոս

19.02.2013 09:48


Երեխայի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Երեխայի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ երեխա է ընկել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայր է ժամանանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը:

Ժամը 00։25-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը