ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության գործունեության վերաբերյալ
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախընտրական քարոզչության, և թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ կազմակերպության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մտահոգություններ, որոնց վերաբերյալ տարածվել են հայտարարություններ և հաշվետվություններ՝ ԶԼՄ-ների և կազմակերպության կայքէջի միջոցով:
Տեղեկատվության մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, տեղական հեղինակությունների կողմից ընտրական տեղամասերի շրջակայքում իրավիճակը կառավարելի և քաղաքացիների վարքագիծը ենթարկեցնելու դեպքերին, քաղաքացիների ազատ կամքի վրա ճնշումներին, որոնք արտահայտվել են քաղաքացիների պարտադրված մասնակցությամբ թե՛ նախընտրական հանդիպումներին և թե՛ քվեարկությանը, որոնց արդյունքում ձևավորվել է վախի, անվստահության և անազատության մթնոլորտ:
Չնայած իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, արձանագրում ենք, որ
ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների կողմից սեփական նապաձեռնությամբ որևէ դեպք չի բացահայտվել,
ԶԼՄ-ներով հրապարակված խախտումների վերաբերյալ արձագանքները եղել են խիստ ընտրողական
ընտրական գործընթացների բնականոն ընթացքը խաթարողները դրսևորել են ակնհայտ ցինիկ և անպատժելի վարքագիծ
Նման իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ մարմինների վրա, որոնք այդպես էլ չիրականացրեցին ՀՀ օրենսդրությամբ և սահմանադրությամբ սահմանված իրենց պատավորությունները կանխարգելելու ընտրական խախտումները, բացահայտելու ընտրախախտումները և պատասխանատվության ենթարկելու ընտրախախտումներ կատարողներին:
Կրկին անգամ նման դիտավորյալ անգործության հետևանքով ամրապնդվեց ընտրողների անվստահությունը ընտրական ինստիտուտի ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորության նկատմամբ: