Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»
Մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե այս ընտրություններում «հաղթել է ժողովուրդը, ու ոչ թե Րաֆֆին»։
«Ով սպառնա որևէ ընտանիքի, հայ մարդու կամ զինվորի, պատասխան է տալու։ Եվ կապ չունի ով է՝ հերոս, օլիգարխ, ներկա, թե նախկին նախագահ.... Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացրեց նաև ձայների հաշվարկի վերաբերյալ իրենց տվյալները։ Համաձայն դրանց՝ 27 902 ձայնից 19 057-ը տրվել է իրենց թեկնածուի օգտին։ Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, թե ունեն ահազանգեր, որ ԸԸՀ-ի նախագահներին չի թույլատրվում տվյալներ հաղորդել, արձանագրություն կազմել այն տեղամասերում, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»
Մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե այս ընտրություններում «հաղթել է ժողովուրդը, ու ոչ թե Րաֆֆին»։
«Ով սպառնա որևէ ընտանիքի, հայ մարդու կամ զինվորի, պատասխան է տալու։ Եվ կապ չունի ով է՝ հերոս, օլիգարխ, ներկա, թե նախկին նախագահ.... Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացրեց նաև ձայների հաշվարկի վերաբերյալ իրենց տվյալները։ Համաձայն դրանց՝ 27 902 ձայնից 19 057-ը տրվել է իրենց թեկնածուի օգտին։
Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, թե ունեն ահազանգեր, որ ԸԸՀ-ի նախագահներին չի թույլատրվում տվյալներ հաղորդել, արձանագրություն կազմել այն տեղամասերում, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։