Լրահոս

18.02.2013 15:58


Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկության մասնակցությունը կազմել է 33,09 տոկոս

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկության մասնակցությունը կազմել է 33,09 տոկոս

Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,09 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 836 710 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազ. 980 է:

Երեւանում մասնակցությունը կազմել է 29,87 տոկոս ( 246 352 ընտրող):

Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.

Արագածոտնի մարզ–36,18% (41351)

Արարատի մարզ – 38,53% (82401)

Արմավիր մարզ – 28,93% (64976)

Գեղարքունիքի մարզ – 38,25% (71330)

Լոռու մարզ – 56433 ընտրող

Կոտայքի մարզ – 30,02% (69806)

Շիրակի մարզ – 31,20% (71540)

Սյունիքի մարզ – 40,09% (44008)

Վայոց ձորի մարզ – 33,72% (15930)

Տավուշի մարզ - 39,53% (42883):

Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում, քվեարկել է 25,35% (31897), իսկ Վանաձորում` 32,45% (31374):

ԿԸՀ-ն քվեարկության մասնակցության վերաբերյալ հաջորդ տեղեկությունը կհաղորդի ժամը 18:00-ին. դրանք կլինեն ժամը 17:00-ի տվյալները:

Այս խորագրի վերջին նյութերը