ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել են կրկին հանդիպել Փարիզում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Փարիզում։ Այդ մասին АПА գործակալությանը հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը։
Նրա խոսքերով՝ տարածաշրջան կատարելիք այցից առաջ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները նախատեսում են ևս մեկ հանդիպում կազմակերպել կողմերի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ «Առաջարկն արդեն արել ենք՝ սպասում ենք պատասխանի»,–ասել Ֆորը։ Ըստ նրա՝ նախատեսվում է, որ համանախագահները նախ առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա կհանդիպեն «3+2» ձևաչափով։