Լրահոս

18.02.2013 14:29


Փորձել է ինքնասպանություն գործել

Փորձել է ինքնասպանություն գործել

Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի թիվ 61 ավտոմատացված հեռախոսակայանի շենքին հարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտականհաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Աճառյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Գ.Հակոբյանին: Վերջինիս հոսպիտալացրել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը