Ուրիշի փոխարեն քվեարկողը փախել է տեղամասից (տեսանյութ)
Երեւանի թիվ 9/02 ընտրատեղամասում «iLur.am»-ի թղթակիցը առավոտյան 9-ից հետո մի շարք խախտումներ է արձանագրել:
Նախ, «iLur.am»-ի թղթակցի մեջ կասկած են հարուցել անձնագրումմ կնիք դնող հանձնաժողովի անդամի շարժումները: Երբ թղթակիցը քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել է ցույց տալ անձնագրերը, պարզվել է, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը (ՀՀԿ) ենթադրել է, թե թանաքը, հավանաբար, ցնդել է:
Որոշ ժամանակ հետո մի երիտասարդ տեղամասի միջանցքում նախ մի քանի րոպե զրուցել է «Հանրապետականի» վստահված անձ ներկայացած երիտասարդի հետ, ապա մոտեցել քվեաթերթիկ ստանալու: Թղթակիցը խնդրել է ցույց տալ անձնագիրը: Անձնագիրը պատկանել է Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը եւ անձնագիրը ներկայացնողն ակնհայտորեն տարբեր մարդիկ են եղել: Հանձնաժողովի անդամը փորձել է տվյալներ իմանալ, պարզվել է, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել է անձնագիրը՝ ստուգելու, երիտասարդը այն խլել է նրա ձեռքից եւ փախել: Հանձնաժողովի նախագահը «չի հասել» նրա հետևից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չի նկատել» նրան:
Միջադեպից հետո հանձնաժողովի անդամները տեղական դիտորդների հետ միասին քննարկել են հետագա անելիքները: Կարծիքներ են հնչել, թե երիտասարդը համր է, դրա համար չի կարողնաում արտաբերել իր անունը (տեսանյութում նրա ձայնը լսվում է), նույնիսկ կարծիք է հնչել, որ «iLur.am»-ի թղթակիցն է շփոթեցրել նրան:
Հանձնաժողովի նախագահը ԸԸՀ–ի հետ խորհրդակցելուց հետո անդամներինկարգադրել է արձանագրություն կազմել միջադեպի մասին:
Ի դեպ, տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն է վստահված անձ ունեցել:

Հանձնաժողովի նախագահը ԸԸՀ–ի հետ խորհրդակցելուց հետո անդամներին կարգադրել է արձանագրություն կազմել միջադեպի մասին: