Լրահոս

18.02.2013 14:20


«ՀՀԿ-ականներ կան, որ գառասկոպով փոցխի նշանի տակ են ծնվել...»

«ՀՀԿ-ականներ կան, որ գառասկոպով փոցխի նշանի տակ են ծնվել...»

«Ֆեյբուք»–ում «Ձկան աչք» ներկայացող օգտատերն իր էջում գրել է.

«ՀՀԿ-ականներ կան, որ ինչքան էլ բացատրես, որ այ ձեր տունը շինվի՜, դարը փոխվե՜լ ա, մեխանիզմները փոխվե՜լ են, ինտերնետ կա՜, ֆոտո ու վիդեո նկարող հեռախոսներ կա՜ն, հազարավոր մարդիկ են նայո՜ւմ, իրանք, մեկ ա, տապոռավարի իրենց պապենական եղանակներով կեղծիքներ են անելու, որովհետև գառասկոպով փոցխի նշանի տակ են ծնվել...
Այ օրինակ, խնդրեմ, տեսեք ոմանց շնորհքն ու մտավոր զարգացվածության աստիճանը:

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբ այն մասին, որ Երևանի թիվ 7 ընտրատարածքի (Աջափնյակ վարչական շրջան) 07/27 ընտրատեղամասում Աջափնյակ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը և 07/28 ընտրատեղամասում ոմն Կարապետ բաց քվեարկություն են իրականացրել, այսինքն՝ քաղաքացիների փոխարեն նշում են կատարում Սերժ Սարգսյանի անվան դիմաց և գցում են քվեատուփի մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը