Լրահոս

18.02.2013 12:41


Սերժ Սարգսյանի «մեծահոգության» մասին

Սերժ Սարգսյանի «մեծահոգության» մասին

ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը տարածել է հաղորդագրություն, որով Ս. Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում՝ Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում՝ Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովների նիստերի ընթացքում բացակայել են որևէ թեկնածուի վստահված անձինք, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի նմանատիպ զիջողականությունը պայմանավորված է, նրա հիմնավոր համոզմամբ, որ վերոնշյալ թեկնածուները ուղղակի չունեն վստահված անձեր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը