Լրահոս

18.02.2013 12:21


Հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով. ահազանգ թեժ գծին

Հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով. ահազանգ թեժ գծին

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ համատեղ, ստեղծել է թեժ գիծ` 080-080-804, որով անվճար խորհրդատվություն է տրամադրում ընտրություններին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ։

Փետրվարի 18-ին էլ թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա «իրավական շտապ օգնության» 30 մեքենաները (կազմը՝ լրագրող, դիտորդ և փաստաբան) մեկնում են դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև հնարավոր խախտումները լուսաբանելու նպատակով։

«7օր»–ը ներկայացնում է մինչ այս պահը այդ թեժ գծով ստացված մի քանի ահազանգեր.

11։45 – Գյումրի, 34/27 ԸՏ ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը փորձում է օգնել կամ ուղղորդել ընտրողին։ Նա չի ներկայացրել, թե ոչ թեկնածուի վստահված անձն է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ վստահված անձն իրավունք չունի օգնել միայնակ քվեարկել չակրողացող ընտրողին։

10։55-11։30 – Երևան, 13/32 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մեկ անձը մի քանի անգամ տարբեր ընտրողների օգնել է քվեարկել։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մեկ անձն իրավունք ունի այլ ընտրողի օգնել միայն մեկ անգամ։ Օգնելու իրավունք չունեն հանձնաժողովի անդամները և վստահված անձինք։

11։20 – Երևան – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի ընտրողից, ով հայտնել է, որ իր անձնագրից կնիքը ցնդել է ընտրելուց մեկ ժամ անց։ Նա քվեարկել է Երևանի թիվ 113 մանկապարտեզում գտնվող ընտրատեղամասում։ 

11։20 – Հրազդան, 25/10 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը ընտրատարածքում չէ։ Հանձնաժողովի քարտուղարը պարզաբանել է, որ ինքն է փոխարինում նախագահին, մինչ նա գնացել է ընտրելու։ 

10:30-10:55 - Գեղարքունիքի մարզ, Գավառ, 22/15 ԸՏ - Շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում: Ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցել է թույլատրելի 15-ը, ինչի պատճառով ընտրատեղամասում խառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55–ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը: 

10:52 - Ապարան, 14/21 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս ոմանց դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 33 կետով սահմանված է՝ ընտրատեղամասում մարդկանց քանակը չպետք է 15-ից ավելի լինի:

10։35 – Երևան, 9/15 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը։

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 - Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ 0858s դեղին պետհամարանիշնմերով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։  

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

8:02 – Երևան, 9/3 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահ Գոհար Կարապետյանը լքել է ընտրատարածքը` սկզբում պատճառաբանելով, թե գնում է ներարկվելու, այնուհետև ասել է, թե գնում է քվեարկելու։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 - Գյումրի, 34/22 ԸՏ - ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

Լրացված – «Ընտրություններ 2013 - իրավական նախաձեռնության» մեքենաները եղել են տեղամասում, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։ 

08։45 – Երևան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։ Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը