Վերջնական ցուցակում ընտրողների թիվը նվազել է 4907-ով
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն այսօր ԿԸՀ–ում հայտնել է, որ փետրվարի 18–ի ՀՀ նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.505.980 քաղաքացի։ Նախնական ցուցակների համեմատ՝ վերջնական ցուցակում ընտրողների թիվը նվազել է 4907-ով:
–Նվազումը պայմանավորված է մահացած անձանց տվյալների, սեփականատերերի պահանջով իրենց հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու, քաղաքացիների զորակոչվելու, այլ պետություն վերջնական բնակության մեկնելու հանգամանքներով,-պարզաբանել է Հ. Քոչարյանը:
2.505.980 քաղաքացիներից 14 285–ը ընդգրկված է այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում, 502–ը՝ Հայաստանում հաշվառում չունեցողների ցուցակում, 1719–ը՝ քվեարկության օրը տեղամասեր գործուղված ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակում, 1628–ը՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու ՐաֆֆիՀովհաննիսյանի այն ահազանգին, թե երևանցի շատ ընտրողներ ընդգրկվել են Երևանի ընտրատեղամասերի լրացուցիչ ցուցակում, Հ. Քոչարյանը հերքել է և իր զարմանքն արտահայտել այդ ահազանգի աննախադեպանլրջության կապակցությամբ:
Վերջնական ցուցակում ընտրողների թիվը նվազել է 4907-ով
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն այսօր ԿԸՀ–ում հայտնել է, որ փետրվարի 18–ի ՀՀ նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.505.980 քաղաքացի։ Նախնական ցուցակների համեմատ՝ վերջնական ցուցակում ընտրողների թիվը նվազել է 4907-ով:
–Նվազումը պայմանավորված է մահացած անձանց տվյալների, սեփականատերերի պահանջով իրենց հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու, քաղաքացիների զորակոչվելու, այլ պետություն վերջնական բնակության մեկնելու հանգամանքներով,-պարզաբանել է Հ. Քոչարյանը:
2.505.980 քաղաքացիներից 14 285–ը ընդգրկված է այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում, 502–ը՝ Հայաստանում հաշվառում չունեցողների ցուցակում, 1719–ը՝ քվեարկության օրը տեղամասեր գործուղված ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակում, 1628–ը՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն ահազանգին, թե երևանցի շատ ընտրողներ ընդգրկվել են Երևանի ընտրատեղամասերի լրացուցիչ ցուցակում, Հ. Քոչարյանը հերքել է և իր զարմանքն արտահայտել այդ ահազանգի աննախադեպ անլրջության կապակցությամբ:
7or.am