Հեռացնել է տվել Սերժ Սարգսյանի երկրորդ վստահված անձին
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը տեղեկացրել է՝ որոշ տեղամասերում արդեն մինչև 400 մարդ քվեարկել է, ինչը տարօրինակ է այս ժամի համար: Որպես օրինակներ, նա նշել է Երևանում գտնվող 04/01 ընտրական տեղամասը, որտեղ ժամը 10:15-ի կողմ քվեարկել է արդեն շուրջ 400 հոգի, թիվ 01/02 տեղամասը, որտեղ ժամը 10-ի կողմ քվեարկել է մոտ 200 մարդ:
- Նկատվում են նույն ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի երկու վստահված անձանց միաժամանակյա առկայության դեպքեր, ինչն օրենքով չի թույլատրվում,–աղբյուրին ասել է Կ. Հարությունյանը:–Օրինակ, թիվ 12/01 ընտրատեղամասում մեր վստահված անձը հեռացնել է տվել Սերժ Սարգսյանի երկրորդ վստահված անձին: