ՀՀ նախագահի նստավայրում 55 ընտրող կա գրանցված, այդ թվում և՝ 90–ամյա մի տատիկ
Պարզվում է՝ 55 ընտրող գրանցված է Բաղրամյան 26 հասցեում, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը։ «a1plus»–ի փոխանցմամբ՝ ինչպես երևում է 10/30 ընտրատեղամասում փակցված ու նաև ոստիկանության կայքում հրապարակած ցուցակներից /984 համարից մինչև 1039-ը/, այդ ընտրողները տարբեր տարիքի քաղաքացիներ են, ովքեր բնակվում են Բաղրամյան 26-ի տարբեր բնակարաններում։ Այս մասին թեկնածուներից մեկի շտաբ ահազանգել են իրենց անունները ցուցակում ստուգած ընտրողները։
Պարզվում է նաև, որ Բաղրամյան 26-ում է գրացված 90–ամյա մի տատիկ ևս՝ Մելիքյան Ջուլիետա Անդրանիկի, ով ըստ ընտրացուցակների՝ ծնվել է 15/11/1923։
Այս փաստին ծաղրանկարի միջոցով արձագանքել է նաև ֆեյսբուքյան «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» խումբը։

7or.am