Լրահոս

18.02.2013 10:36


Առաքել Սեմիրջյան. ««Գարեգին Նժդեհ» ֆիլմը՝ «քյարթու գլամուրի» ու «դժվար ապրուստ» սերիալի արանքում ստեղծված մի գործ»

Առաքել Սեմիրջյան. ««Գարեգին Նժդեհ» ֆիլմը՝ «քյարթու գլամուրի» ու «դժվար ապրուստ» սերիալի արանքում ստեղծված մի գործ»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին՝ Առաքել Սեմիրջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ վերջապես ինձ բախտ վիճակվեց դիտելու «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Ես իսկապես չգիտեի, որ Նժդեհը կարդացել և անգիր էր արել Չարենցի անտիպ բանաստեղծությունները, որոնք հայտնի դարձան Նժդեհի մահից միայն տասը տարի հետո, նաև չգիտեի, որ սրանից 70 տարի առաջ շրթունքները տատու էին անում, կամ Մուշեղ Մամիկոնյանի հարեմի հերոսությունը կրկնում ՃՃՃ, բայց ընդհանուր առմամբ դա խայտառակություն էր ու Նժդեհին ավելի բեթար վարկաբեկել հնարավոր էլ չէր: Պատկերավոր ասած «քյարթու գլամուրի» ու «դժվար ապրուստ» սերիալի արանքում ստեղծված մի գործ: Ինչպես Դավիթ Բեկ ֆիլմում է ասվում. - Ես Սպարապետից ավելին էի սպասում ՃՃՃ , Չնայած սրանցից ավելին ինչ սպասես, եթե նույնիսկ ամենաբյուրեղյա բանն էլ տաս միևնույն է ամենասեղմ ժամանակում կփչացնեն...»։

Այս խորագրի վերջին նյութերը