Աշխարհ

18.02.2013 10:07


Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված

Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը:

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ի գիշերը և փետրվարի 17–ին առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

   ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը