Փետրվարի 17-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճտպ.կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում, «ԶԻԼ» մակնիշի 31ԼՕ637 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Արմեն Պետրոսյան) շրջվել և ընկել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 VO177 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Գևորգ Խաչատրյան ծնվ.1983թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Խաչատրյանը և «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի ուղևորներ Ռուբիկ Խաչատրյանը (ծնվ.1949թ.) և Անահիտ Գևորգյանը (ծնվ.1955թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Գ. Խաչատրյանը և Ա. Գևորգյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել են: Բժիշկները Ռ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել և, տեղաբնակների հետ համատեղ, ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատվածից: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Պատահար Լճափ գյուղի մոտ. կան զոհեր
Փետրվարի 17-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճտպ.կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում, «ԶԻԼ» մակնիշի 31ԼՕ637 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Արմեն Պետրոսյան) շրջվել և ընկել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 VO177 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Գևորգ Խաչատրյան ծնվ.1983թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Խաչատրյանը և «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի ուղևորներ Ռուբիկ Խաչատրյանը (ծնվ.1949թ.) և Անահիտ Գևորգյանը (ծնվ.1955թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Գ. Խաչատրյանը և Ա. Գևորգյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել են:
Բժիշկները Ռ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել և, տեղաբնակների հետ համատեղ, ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատվածից:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: