Լրահոս

18.02.2013 00:39


ՀՀԿ-ը վերահսկելու իրավունքը զիջում է Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀԿ-ը վերահսկելու իրավունքը զիջում է Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին

 Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը

կարևորելով`

ընտրությունների նկատմամբ ժողովրդի  վստահության բարձրացումը, քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու  և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,

հենվելով`

ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև 

նկատի ունենալով, որ

որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս. Սարգսյանը միակ  թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

 հայտարարում  է`

Ս. Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու  և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը  զիջում է

բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՇՏԱԲ

Այս խորագրի վերջին նյութերը