Փետրվարի 17-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցավ Պատանի պարողների «Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ՝ ներկայացնելով 1:30 րոպե տևողությամբ մենապարեր:
Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը և հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:
Հավատարիմ մնալով միջազգային մրցույթի կանոններին (պատանի պարողը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին)՝ խստապահանջ ժյուրիի կազմը մասնակիցներին գնահատեց 1-10-ը միավորով 2 կարգով՝ տեխնիկա և գեղարվեստական արտահայտման որակ:
Լավագույն տասնյակն ընտրվեց միավորների առավելությամբ: Անակնկալ կերպով հնարավորություն տրվեց նաև 11-րդ մասնակցին ընդգրկվել եզրափակիչ. վերջինս ընդամենը 1 միավորի տարբերությամբ էր հետ մնում տասնյակից:
Այսպիսով՝ 11 պարող կպայքարի Պատանի պարողների Հայաստանյան եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Բացի մենապարերից, մասնակիցները հանդես կգան նաև յուրահատուկ խմբակային պարով (բեմադրող՝ Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաև զույգով և խմբով պարելու հմտությունները:
Եզրափակիչն իր ներկայությամբ կպատվի Պատանի պարողների «Եվրատեսիլ 2013»-ի, «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի և «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»–ի ղեկավար Վլադիսլավ Յակովլևը:
«Եվրատեսիլ երգի մրցույթ 2013»-ի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը կերգի եզրափակչին և կհայտարարի հաղթողի անունը:
11 պարող հայաստանյան եզրափակիչում