Վարդան Խաչատրյան. «Խախտված են միջազգային իրավունքի տարրական նորմերը»
-Ես հիացած չեմ այն քաղաքականությամբ, որն իրականացվում է Վրաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ,-անդրադառնալով Վրաստանում հայերի հանդեպ իրականացվող քաղաքականությանը՝ ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Նա ասել է, թե եթե նախագահների հանդիպման օրակարգը բաժանելու լինենք մի քանի կարևորագույն խնդիրների, ապա դրանք պետք է բաղկացած լինեն մի քանի բլոկներից։ Քաղաքական բլոկում, ըստ Վ. Խաչատրյանի, վրացական իշխանությունների կողմից պետք է վերանայվի սեփական երկրում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականությունը։
Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ առաջնային է նաև այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ է ստանալու հայ առաքելական եկեղեցին Վրաստանում։
Կարևորագույն հարցերից, որոնք ցանկալի կլիներ, եթե քննարկեին երկու երկրների նախագահները, ըստ Վարդան Խաչատրյանի, բեռների փոխադրման սակագների կարգավորումն է.
-Ըստ էության, խախտված են միջազգային իրավունքի տարրական նորմերը։ Եթե դու օգտվում ես մենաշնորհային ճանապարհի իրավունքից որևէ երկրի համար, նրա վրա այսպիսի մենաշնորհային գներ սահմանելու իրավունքը չունես,- ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը։

7or.am