Լրահոս

17.02.2013 08:37


Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, թե 8/31 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում տեղ է գտել 2968 Մամիկոն Լյովայի Միրիջանյանի անունը, ով մահացել է 2-3 տարի առաջ: Ըստ ահազանգողի՝ քաղաքացու մահվան մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, սակայն պատասխանատու մարմինները հարկ չեն համարել ցուցակներից հանել մահացածի անունը:

Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Բնակչության պետական ռեգիստրի պահոցի տեղեկությունների համաձայն՝ Մամիկոն Լևոնի /այլ ոչ թե՝ Լյովայի/ Միրիջանյանը (ծնված 23.01.1975թ.), մահվան կապակցությամբ 06.04.2012թ. հանվել է Երևան քաղաքի Կողբի 2 փողոց տուն 1Ա հասցեի հաշվառումից, ուստի Մամիկոն Լևոնի Միրիջանյանի անհատական տվյալները չէին կարող առկա լինել 16.02.2013թ. հրապարակված ընտրողների ռեգիստրում:

Տեղեկացնում ենք նաև, որ Մ. Միրիջանյանի տվյալները առկա չեն եղել նաև 09.01.2013թ.հրապարակված ընտրողների նախնական ցուցակներում:

         ՀՀ ոստիկանություն

 

Այս խորագրի վերջին նյութերը