Լրահոս

16.02.2013 18:24


Կրակոցներ Արմավիրում. ըստ շրջանառվող լուրերի կրակողը քաղաքապետի որդին է

Կրակոցներ Արմավիրում. ըստ շրջանառվող լուրերի կրակողը քաղաքապետի որդին է

Արմավիր քաղաքում այսօր կրակոցներ են հնչել: iLur.am-ի տեղեկություններով, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ, որոնց թվում՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, քաղաքի Բաղրամյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել: Քաղաքապետի որդին օդամղիչ ատրճանակով կրակել է խումբ տղաների վրա։ Քաղաքապետի որդին զինծառայող է։

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է  տեղի ունեցե, մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժանմունք, նրանց մոտ եղել է ատրճանակ:

Արմավիրի քաղաքապետի որդու մասնակցության վերաբերյալ Աշոտ Ահարոնյանը տեղեկություն չտվեց. «Հանգամանքները պարզվում են», - ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը