Լրահոս

20.01.2011 12:41


Մանր բիզնեսը՝ ոտքի տակ

Մանր բիզնեսը՝ ոտքի տակ

Մինչ Երևանի նորանշանակ քաղաքապետը պայքարում  է մայրաքաղաքում փողոցային առևտուրը վերացնելու համար, Գյումրիում մանրածախ  առևտրով զբաղվողներն իրենք են հայտարարում, որ ստիպված  են  իրենց գործունեությունը դադարեցնել: Մասնավորապես շուկայի կրպակների աշխատակիցներն են հայտնվել անելանելի դրության մեջ: Այստեղ ոչ միայն քիչ են գնորդները, այլև դատարկ են առևտրի բազմաթիվ տաղավարներ: Թե ինչն է  պատճառը, «7 օր»-ին բացատրել են մանրածախ առևտրով զբաղվողները:

-Արվում է  հնարավորը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքը  խոչընդոտելու համար: Մեզ ոտնատակ են տալիս: Հերիք չէ՞՝ մեզ հետ  այսպես վարվեն,-ասել է տիկին Սվետան:

Երևան-Ստամբուլ-Երևան ուղևորա և բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունները թանկացրել են ուղեբեռի վարձավճարները: Մեկ կգ ուղեբեռի համար նախկինում առևտրականները  Ստամբուլից Երևան տեղափոխելու համար վճարել են 4  դոլար: Հիմա,  սակայն,  վճարելու  են 8  դոլար:

-Թող պետությունն էդ մի կտոր օդը թողնի՝ ժողովուրդը կարողանա ապրի, չփակե: Թուրքիա կերթայի, ապրանք կբերեի, էդ էլ փակեցին,-վրդովված նշել է Անահիտ Վիրաբյանը:

Նա երկար տարիներ  է զբաղվել այդ գործով, սակայն նշում է, թե այլևս անհնար է դարձել: 1 կգ բեռի համար վճարել 8 դոլոր՝ կնշանակի բարձրացնել ապրանքի գինը:

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը