Քաղաքական

16.02.2013 13:46


Քաղաքագետ, «Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներում բյուրոկրատական զանգվածն էր»

Քաղաքագետ, «Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներում բյուրոկրատական զանգվածն էր»

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գնահատելով նախագահական այս ընտրությունների քարոզարշավը՝ ընդգծել է, որ թեկնածուները խուսափեցին բաց հանդիպումներից՝ նախընտրելով դահլիճային և հեռուստատեսային քարոզարշավը։ 

–Օրինակ, Սերժ Սարգսյանը հիմնականում հանդիպեց փակ դահլիճներում, այն էլ, որպես կանոն, տեղական ինքնակառավարման մարմիների կողմից հրավիրված բյուրոկրատական զանգվածի հետ:

Քաղաքագետն ավելացրել է նաև, որ այս ընտրությունները կորցրել են իրենց հետաքրքրության աստիճանը, քանի որ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին դրանց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը