Քաղաքական

16.02.2013 13:00


Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նախագահական այս ընտրությունների քվեարկությանը

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նախագահական այս ընտրությունների քվեարկությանը

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18–ին չի՛ գնալու ընտրատեղամաս և չի՛ մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը՝ այդպիսով իր վերաբերմունքը ցույց տալով այս անլուրջ ընտրությունների նկատմամբ։

Առավել ստույգ տեղեկություն ստանալու նպատակով «7 օրը» կապվել է Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Նա հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրոք չի քվեարկելու։

–Պարոն Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, և կարծում եմ՝ փետրվարի 18–ին էլ չի լինելու։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում չի լինի Հայաստանում,–ասաց Վ. Սողոմոնյանը։

Մեր հարցին՝ սա զուգադիպությու՞ն, թե՞ յուրատեսակ բոյկոտ համարենք, նա հետևյալ կերպ արձագանքեց.

–Ես չեմ կարող, ճիշտն ասած, այդ հարցին պատասխանել։ Համենայնդեպս, փաստն այն է, որ նա այս օրերին հանրապետությունում չէ։

Ի դեպ, առաջին անգամն է, որ պաշտոնաթողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում համապետական ընտրության քվեարկությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը