Լրահոս

16.02.2013 19:22


ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 15-ի դրությամբ, քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  36 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 5 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 29 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը