Լրահոս

16.02.2013 12:09


Հայրիկյանը ձերբակալվածների լուսանկարներին չի էլ նայել

Հայրիկյանը ձերբակալվածների լուսանկարներին չի էլ նայել

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մինչև վերջին օրերը ահաբեկչական գործողություններն ու ընտրությունները համարում էր սովորական երևույթ, բայց հիմա հասկացել է, որ դա այդքան էլ սովորական չէ, և պետք է համահունչ պատասխան տալ կատարվածին: Այս մասին Հայրիկյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Տեսականորեն կարծես բոլորին ձեռնտու էր. մի թեկնածու էլ պակասեց։ Բոլոր թեկնածուներն իրենց պահվածքով ցույց տվեցին, որ իրենք կողմ են իմ դեմ մահափորձին: Եթե ես լինեի, ապա կդադարեցնեի քարոզարշավը, մինչև թեկնածուն վերականգնվեր: Որևէ թեկնածուի վրա մազաչափ կասկած չունեմ: Իսկ ձերբակալվածների նկարներին չեմ նայել, քանի որ նրանք տասներորդ աստիճանի կատարողներ են: Կուզեի իմանալ՝ պատվիրատուն ով է:

Հայրիկյանը նաև վերահաստատել է նախագահ դառնալուց 6 ամիս հետո հրաժարական տալու իր մտադրությունը, սակայն ավելացրել է.

–Մինչև վեց ամսվա ընթացքում կազմակերպելու եմ Սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանական ընտրություններ, վարչապետի և փոխվարչապետի ընտրություն և հրաժարական եմ տալու: Եթե վեց ամսում չհասցրեցի, կանեմ ոչ ուշ, քան երկու տարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը