Դատապարտվել է երկարատև ազատազրկման` երեխային շահագործելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Է. Թամազյանին մեղավոր է ճանաչել երեխային շահագործելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Դատարանում հետազոտված եւ հիմնավորված ապացույցների համաձայն` Է. Թամազյանը 2011թ. փետրվար ամսից համատեղ բնակվել է Լ.Գրիգորյանի եւ նրա անչափահաս դստեր Ս.Գ.-ի հետ: Վերջինիս շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսին` տարբեր օրերին, պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաեւ արգելելով սնվել ու բնակվել իրենց տանը, անչափահաս Ս.Գ.-ին ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ, այն է` ստիպել է Երեւանի տարբեր վայրերում զբաղվել մուրացկանությամբ, ստացել եւ տնօրինել է երեխայի` մուրացկանությամբ վաստակած գումարները: Բացի այդ, Է.Թամազյանը 2011թ. մայիսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով խաբեությամբ` համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, անչափահաս Ս.Գ.-ին տեղափոխել է Երեւանի Երեւանյան լճի մոտակայք: Է. Թամազյանը գործով դեռևս չպարզված մի երիտասարդի հետ առանձնազրույց ունենալուց հետո Ս.Գ.-ին առաջարկել է առանձնանալ ու ենթարկվել նրա կամքին, սակայն Ս.Գ.-ն, հասկանալով Է. Թամազյանի մտադրությունը, դիմել է փախուստի: Բացի այդ` Է.Թամազյանը 2011թ. մայիսին` տարբեր օրերին, ակնհայտ անչափահաս Ս.Գ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Է. Թամազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1322-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 10 տարի 6 ամիս ժամկետով:
Դատապարտվել է երկարատև ազատազրկման` երեխային շահագործելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Է. Թամազյանին մեղավոր է ճանաչել երեխային շահագործելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Դատարանում հետազոտված եւ հիմնավորված ապացույցների համաձայն` Է. Թամազյանը 2011թ. փետրվար ամսից համատեղ բնակվել է Լ.Գրիգորյանի եւ նրա անչափահաս դստեր Ս.Գ.-ի հետ:
Վերջինիս շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսին` տարբեր օրերին, պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաեւ արգելելով սնվել ու բնակվել իրենց տանը, անչափահաս Ս.Գ.-ին ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ, այն է` ստիպել է Երեւանի տարբեր վայրերում զբաղվել մուրացկանությամբ, ստացել եւ տնօրինել է երեխայի` մուրացկանությամբ վաստակած գումարները:
Բացի այդ, Է.Թամազյանը 2011թ. մայիսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով խաբեությամբ` համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, անչափահաս Ս.Գ.-ին տեղափոխել է Երեւանի Երեւանյան լճի մոտակայք:
Է. Թամազյանը գործով դեռևս չպարզված մի երիտասարդի հետ առանձնազրույց ունենալուց հետո Ս.Գ.-ին առաջարկել է առանձնանալ ու ենթարկվել նրա կամքին, սակայն Ս.Գ.-ն, հասկանալով Է. Թամազյանի մտադրությունը, դիմել է փախուստի:
Բացի այդ` Է.Թամազյանը 2011թ. մայիսին` տարբեր օրերին, ակնհայտ անչափահաս Ս.Գ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Է. Թամազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1322-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 10 տարի 6 ամիս ժամկետով: