Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կին անդամները Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու մոտ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն հայ կանանց։
Վերջին ամիսներին միևնույն անձի կողմից Սամաթիա թաղամասի սեփական բնակարաններում 4 հայ կին է դաժանորեն սպանվել, այդ թվում և 84-ամյա Մարիցա Քյուչուքը:
Բողոքի իրենց ձայնը թուրք կանայք արտահայտել են շուրջպարով։ Նրանք ունեցել են նաև «Վերջկանանց նկատմամբ բռնություններին», «Պարիր՝միլռիր» վերտառությամբ պաստառներ։
Բողոքի նման գործողություն տեղի էր ունեցել նաև այս տարվա փետրվարի 4–ին, Ստամբուլում։ Այն կազմակերպած «Ստամբուլի ֆեմինիստական նախաձեռնության» անդամները պարզել էին «Հայ կանայք միայնակ չեն», «Հարևանիս վրա մի հարձակվիր», «Ես Մարիցա եմ» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջել էին նաև այլատյացությունը պատժող օրենք ընդունել Թուրքիայում։
Ի պաշտպանություն հայ կանանց՝ շուրջպար Թուրքիայում
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կին անդամները Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու մոտ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն հայ կանանց։
Վերջին ամիսներին միևնույն անձի կողմից Սամաթիա թաղամասի սեփական բնակարաններում 4 հայ կին է դաժանորեն սպանվել, այդ թվում և 84-ամյա Մարիցա Քյուչուքը:
Բողոքի իրենց ձայնը թուրք կանայք արտահայտել են շուրջպարով։ Նրանք ունեցել են նաև «Վերջ կանանց նկատմամբ բռնություններին», «Պարիր՝ մի լռիր» վերտառությամբ պաստառներ։

7or.am