Լրահոս

15.02.2013 16:33


«Ահաբեկիչը» 80 մլն դրամ է պահանջել «Զվարթնոց»–ի տնօրենից

«Ահաբեկիչը» 80 մլն դրամ է պահանջել «Զվարթնոց»–ի տնօրենից

ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացում են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք։ ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013–ի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար:

Փետրվարի 14-ին Կարեն Աշոտի Սիմոնյանը ձերբակալվել է, երբ փորձում էր իրականացնել իր հանցավոր մտադրությունը: 

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը