Լրահոս

24.06.2009 12:52


Միխայիլ Սահակաշվիլի. «Հայաստանն ու Վրաստանը եղբայրական պետություններ են»

Միխայիլ Սահակաշվիլի. «Հայաստանն ու Վրաստանը եղբայրական պետություններ են»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Երևան կատարելիք այցի նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Ինչ-որ արհեստական բան կա, երբ ամեն անգամ խոսվում է Վրաստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին, քանի որ մեր հարաբերությունները շատ ավելին են քան երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունները։ Հայաստանն ու Վրաստանը եղբայրական պետություններ են, որոնց ճակատագրերը միահյուսված են»,-հայտարարել է Վրաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ մինչև Սահակաշվիլիի Հայաստան կատարած երկօրյա այցը, որոշակի լարվածություն էր առաջացել հայ-վրացական հարաբերություններում՝ Ջավախքի հայ ուսուցիչներին արգելվեց վերապատրաստվելու համար գալ Հայաստան, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրաց սահմանապահները, վկայակոչելով «վերևից եկած հրահանգը», չթողեցին հատել սահամնը։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը