ՄԻՊ խորհրդական. «Պետության կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»
Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր մամլո ասուլիս: Դրանում ներկայացվեց Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից չէր ընդունվել:
Կանանց հարցերով Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը նշեց, որ օրենքի ընդունումը կնպաստի հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը:
«2012թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 133 դիմում-բողոք ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչն էլ ցույց է տալիս, որ խնդիրը արդիական է, իսկ լուծման միջոցների նախատեսման անհրաժեշտությունը հրատապ: Պետական իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր բռնության զոհերի պաշտպանության, բռնության կանխարգելման համար, որոնք պետք է լինեն ոչ թե քաղաքական կամքի դրսևորման արդյունք, այլ միջազգային պարտավորությունների կատարման հետևանք»,–ասել է բանախոսը։ Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նույնպես ներկայացրեց իրենց կենտրոնի կողմից արձանագրված դեպքերի վիճակագրական մի շարք տվյալներ, ինչպես նաև, հանդիսանալով օրենքի նախագծի հեղինակներից մեկը, ներկայացրեց դրա պատրաստման ողջ ընթացքը և կարևորությունը:
ՄԻՊ խորհրդական. «Պետության կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»
Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր մամլո ասուլիս: Դրանում ներկայացվեց Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից չէր ընդունվել:
Կանանց հարցերով Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը նշեց, որ օրենքի ընդունումը կնպաստի հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը:
«2012թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 133 դիմում-բողոք ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչն էլ ցույց է տալիս, որ խնդիրը արդիական է, իսկ լուծման միջոցների նախատեսման անհրաժեշտությունը հրատապ: Պետական իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր բռնության զոհերի պաշտպանության, բռնության կանխարգելման համար, որոնք պետք է լինեն ոչ թե քաղաքական կամքի դրսևորման արդյունք, այլ միջազգային պարտավորությունների կատարման հետևանք»,–ասել է բանախոսը։
Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նույնպես ներկայացրեց իրենց կենտրոնի կողմից արձանագրված դեպքերի վիճակագրական մի շարք տվյալներ, ինչպես նաև, հանդիսանալով օրենքի նախագծի հեղինակներից մեկը, ներկայացրեց դրա պատրաստման ողջ ընթացքը և կարևորությունը: