Քաղաքական

15.02.2013 14:33


Ընտրակեղծարարների գործը հեշտացել է

Ընտրակեղծարարների գործը հեշտացել է

Եթե ընտրական պրոցեսներին քիչ թե շատ ծանոթ եք կհասկանաք ինչի մասին ա խոսքը: Պառլամենտական ընտրություններից սկսած մի նորարարություն է մտել ընտրական պրոցեսում, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը այսուհետ ոչ թե ստորագրում է քվեաթերթիկների հետևի մասում իսկ ընտրության օրը ստորագրում ընտրացուցակում հանձնաժողովի անդամին հատկացված մասում, այլ դրանք կնքում է վիճակահանությամբ իրեն բաժին հասած անհատական կնիքով /թե ով էր ստորագրում իսկ այժմ կնքում որոշվում է վիճակահանությամբ, ստորագրում են հանձնաժողովի 3 անդամներ/:

 Որպես ընտրական հանձնաժողովների աշխատանքին արդեն 5 տարուց ավել մասնակցող ստաժավոր անդամ կարծում եմ, որ սա ևս մի ձև է հեշտացնելու համար ընտրակեղծիքները: 

Բացատրեմ թե ինչու, առաջ, երբ ընտրական հանձնաժողովի անդամը տորագրում էր քվեաթերթիկի հետևի մասում շատ հեշտ էր հասկանալ, որ ասենք այս ինչ քվեաթերթիկը պատկանում է ոչ թե տվյալ տեղական ընտրական տեղամասին այլ բերվել է ուրիշ տեղից իսկ այժմ դա  գործնականում անհնար է դառնում, որովհետև ոչ մեկ չի կարող համոզված լինել, որ նույն համարների հերթականությամբ կա ոչ թե մեկ այլ 2 կամ ավել կնիքներ: 

Հինգ տարի շարունակ ընդդիմությունը պնդում էր, որ քվեաթերթիկները տպագրվեին արտասահմանում, որպեսզի տպագրվեր ընտրողների թվին համապատասխանող քվեաթերթիկների քանակ այլ ոչ թե դրանից ավել, փորձելով այդ կերպ որոշ առումով կանխել բազմակի քվեարթկությունը, իսկ այժմ իշխանությունները մտցնելով վերոհիշյալ մեխանիզմը ավելի մեծ հնարավորություններ են ստանում բազմակի քվեարկությունը ոսկերչական ճշգրտությամբ ու առանց շուխուռի կազմակերպելու համար:
Ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ, եթե սերժիկը երկիրը կառավարեր նույնպիսի հնարամտությամբ, հետևողականությամբ ու ջերմեռանդությամբ ինչպեես որ կատարելագործում է ընտրակեղծիքների մեքենան ու մեխանիզմները այսօր մեր երկիրը կլիներ նույնքան զարգացած որքան Շվեցարիան, բայց էտ մարդու ուղեղղը մենակ ժուլիկություններից ա գլուխ հանում, ստաժավոր խաղամոլի հոգեբանություն ա, պատկերացնում եմ Եվրոպաներում խաղտների սեղանների առաջ ինչպիսի ժուլիկություններ ա անում խաղադրույքները տանուլ չտալու համար :ՃՃՃ

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը