Լրահոս

15.02.2013 14:30


Արամ Հարությունյան. «Փետրվարի 18–ից հետո՝ նոր իրավիճակ»

Արամ Հարությունյան. «Փետրվարի 18–ից հետո՝ նոր իրավիճակ»

Ինքնաբացարկ հայտնած ՀՀ նախագահի նակին թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այս քարոզարշավով թեկնածուներն ինքնաոչնչացման մրցակցության մեջ են մտել:

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին գուրգուրում էր, որ նրանք ընտրություններից հետո շնորհավորեն իրեն։ Բայց եռանկյունիում սկսեցին իրար քննադատել: Պատճառը՝ հիվանդի սիրտը տանձ է ուզում, Պարույր Հայրիկյանն էլ ուշադրություն էր ուզում, Հրանտ Բագրատյանը Հայրիկյանի սիրտը կոտրել է, Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտն էլ երկրորդ փուլ է ուզում,–ասել է Ա. Հարությունյանը՝ նկատելով, որ թեկնածուներն իրենց համարժեք չեն պահում, ինչն էլ խախտում է  իշխանությունների նյարդային համակարգը: 

Նա նաև վստահություն է հայտնել, որ այժմ դաշտը մաքրված է, կեղծ ընդդիմադիրները՝ բացահայտված, ինչը փետրվարի 18–ի ընտրություններից հետո նոր գործընթացների սկսվելու հիմք է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը