Լրահոս

15.02.2013 13:57


Մակեյանից բացատրություն են պահանջում

Մակեյանից բացատրություն են պահանջում

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ իրենք  դատարանի որոշմամբ զրկվել են կուսակցության գրասենյակից։ Նա ընդգծել է, որ այդ տարածքի վարձակալությունից 21,5 մլն դրամ շահույթ է ստացվել, սակայն իրենք չգիտեն, թե դա ո՞ւր է գնացել։

Պետրոս Մակեյանը թող բացատրություն տա։ Քաղխորհրդի ոչ մի անդամ չի տեսել, թե ուր են գնացել այդ գումարները։ Գործարքի մեջ է մտել Վազգեն Խաչիկյանի հետ, գրասենյակը վարձակալության է տվել ու  գերշահույթներ ստացել,–նշել է նա։ 

Մեհրաբյանը նաև բացառել է այն խոսակցությունները, թե իրենց Մակեյանի դեմ ուղղորդում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը