Քաղաքական

15.02.2013 13:40


Րաֆֆի Հովհաննիսյանը գովել է Սերժ Սարգսյանին, մեղարդել՝ «էպոսագետ»–ին

Րաֆֆի Հովհաննիսյանը գովել է Սերժ Սարգսյանին, մեղարդել՝ «էպոսագետ»–ին

Ամփոփելով իր նախընտրական քարոզարշավը՝ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ընտրախախտումների վերաբերյալ տեսագրություններ կան, իսկ օրենքի խախատման դեպքերը եղել են համատարած։

–Կոչ եմ անում  Սերժ Սարգսյանին իր մարզպետների ու հրամանատարների միջոցով ազատ թողնել քաղաքացիներին, հետ կանչել վախը և փողը,-ասել է Ր. Հովհաննիսյանը:

Այսքանից հետո, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրել է, որ թեև Սերժ Սարգսյանն իր մասին ջղային ու անհիմն քննադատություններ է հնչեցրել, բայց ինքը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը.

–Դա բանավեճ է, պայքար է։ Պարզ է՝ առավելությունը Սերժ Սարգսյանի կողմն է, քանի որ գիտենք, թե ինչ է վարչական ռեսուրսը։ Սերժ Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է շատ պաշտոնյաներից. նա ունի սովորելու, լսելու ունակություն:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ համար իրեն ուղղված նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի մեղադրանքներին, Ր. Հովհաննիսյանն ընդգծել է, որ ժխտում է այդ սուտն ու կեղծիքը։

–Այդ սուտ վկայության համար Վարդան Սեդրակյանը պետք է պատասխան տա դատարանի առջև: Ես երբեք մասոնական կազմակերպության անդամ չեմ եղել և որևէ կապ չեմ ունեցել նման որևէ կառույցի հետ: Ես և իմ հայրը մասոնական կազմակերպության անդամ չենք, մենք մերժում ենք ցանկացած տեսակի բռնություն, մենք ունակ չենք բռնության: Սեդրակյանը եղել է իմ ամենամտերիմ գործընկերոջ՝ Անահիտ Բախշյանի աշակերտը: Նա՛ է մեզ ծանոթացրել: Սեդրակյանն այդ ժամանակ էպոսի ինչ-որ հերոսի հետ էր փորձում ինձ համեմատել։ Նա այն ժամանակ փորձում էր էպոսը կիրառել ինձ վրա, որի հետ ես համամիտ չեմ եղել,-նշել է Ր. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը