Լրահոս

15.02.2013 12:39


Բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դին այսօր կտեղափոխվի Հայաստան

Բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դին այսօր կտեղափոխվի Հայաստան

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Լոս Անջելես – Մոսկվա – Երևան չվերթով փետրվարի 15–ին՝ ժամը  15:20–ին, հայրենիք կհասնի փառաբանված բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դին:

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ), ժամը 17։30–ին: Հաջորդ օրը` փետրվարի 16–ի ժամը 14–ին նույն եկեղեցուց օլիմպիական չեմպիոն Վլ. Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երևանի քաղաքային պանթեոն:

Այս խորագրի վերջին նյութերը