Դավիթ Ռստակյան. «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրաջնակային հանաձայնագրի կնքման պահանջ պիտի դրվի»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ջավախահայությանը հուզող հատկապես երեք խնդիր պետք է առաջ քաշի՝ լեզվի պահպանության, ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխության կանխման և տեղական ինքնակառավարման մարմինների կարգավիճակի բարձրացման, ինչը ջավախահայության իրավունքները պաշտպանելու հնարավորություն կտա։ Այս մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալակի շրջանային ժողովի պատգամավոր Դավիթ Ռստակյանը.
-Այսօր, Վրաստանի օրենսդրությամբ, Ջավախքում գրական հայերենով, բացի փողոցից կամ տանը, արգելվում է խոսել։ Վրաստանն ասում է, թե ազգային՝ ոչ վրացական, դպրոցների համար խնդիրներ չի ստեղծում։ Բայց ըստ օրենքի՝ իրականում դասավանդման լեզուն վրացերենն է։ Եթե հայ մանկավարժները հայոց լեզվով դասավանդում են ֆիզիկա, մաթեմատիկա կամ այլ առարկաններ, ապա դա օրենքի խախտում է համարվում։ Կամ մեկ այլ օրինակ. ՏԻՄ օրենքում հստակ ասվում է, որ ժողովի նիստերի վարման լեզուն վրացերենն է։ Բայց, օրինակ, Ախալքալակի մունիցիպալիտետում հայ պատգամավորներից ոչ մեկը վրացերենին չի տիրապետում։ Իսկ եթե պետք է սկսենք վրացերեն խոսել, նշանակում է՝ վրացի դառնանք։ Ամենացավոտ հարցն էլ ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությունն է։ Ի՞նչ ջավախահայության մասին խոսք կարող է լինել, երբ Ջավախքի տարածքում օր օրի ավելանում են այլալեզուները։ Արհեստական վերաբնակեցում է տեղի ուենենում։ Այսինքն՝ մի քանի տարի հետո մենք ջավախահայություն հասկացողությունը չենք ունենա։
Դ. Ռստակյանն այս խնդիրների լուծումը փաթեթային տարբերակի մեջ է տեսնում։ Նա ճիշտ է համարում, որ այսօր կայանալիք հանդիպանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միախայիլ Սահակաշվիլիի առջև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրաջնակային հանաձայնագրի կնքման պահանջ դնի։ Դրանով Վրաստանը կվավերացնի, որ երաշխավորելու է ջավախահայության իրավունքների պաշտպանությունը։

7or.am