Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հարությունյանն իր էջում գրել է.
«Ես չեմ ուզում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող Մինսկի խումբը լուծարվի, չեմ ուզում, որ Ղարաբաղի հարցը մտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և արդեն Հայաստանին պարտադրող որոշումներ կայացվեն, չեմ ուզում, Եվրոմիության, Եվրոխորհրդի և բոլոր հեղինակավոր ատյաններից Հայաստանը ագրեսոր ճանաչվի ու համարժեք պատժամիջոցներ կիրառվեն ու ամենակարևորը ես չեմ ուզում, որ Ադրբեջանը դա օգտագործի առիթ ու պատերազմ սկսի,`ունենալով միջազգային հանրության աջակցությունը: Իսկ վերը նշված սցենարը կլինի, այն ժամանակ, եթե Հայաստանը միակողմանի կերպով ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչև հիմա Հայաստանը կարողանում է այս հարցը ազգային ինքնորոշման հարթության վրա ներկայացնել, իսկ միակողմանի ճանաչումից հետո միանշանակ բոլորի կողմից օկուպանտ է ճանաչվելու` համապատասխան հետևանքներով: Այս որոշմամբ մենք Ադրբեջանին այլ տարբերակ չենք թողնելու` պատերազմից բացի: Իսկ պատերազմը մեր օրերում նշանակում է, որ երկու պետություններն էլ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ են ունենալու, որոնց վերականգման համար տարիներ են անհրաժեշտ լինելու: Արտագաղթի վերացում, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում ու լիքը նման լավ բաներ, որոնք թեկնածուները խոստանում են, նման պատերազմի պայմաններում միանշանակ կարելի է մոռանալ: Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման դեպքում չի՞ լինի հենց այնպես, ինչպես նշված է վերևում։ Մինչև այս պահը` բարձրագոչ, պոպուլիստական կոչերից բացի նման երաշխավորություն ոչ ոք չի տվել: Դա լոտո չի, որ հետո նորից փորձես: Իսկ ես անկանխատեսելի հեռանկար չեմ ուզում, դրա համար ես չեմ ընտրելու ՌԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, հենց միայն դրա համար»:
«Անկանխատեսելի հեռանկար չեմ ուզում, չեմ ընտրելու Րաֆֆի Հովհաննիսյանին»
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հարությունյանն իր էջում գրել է.
Իսկ վերը նշված սցենարը կլինի, այն ժամանակ, եթե Հայաստանը միակողմանի կերպով ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչև հիմա Հայաստանը կարողանում է այս հարցը ազգային ինքնորոշման հարթության վրա ներկայացնել, իսկ միակողմանի ճանաչումից հետո միանշանակ բոլորի կողմից օկուպանտ է ճանաչվելու` համապատասխան հետևանքներով: Այս որոշմամբ մենք Ադրբեջանին այլ տարբերակ չենք թողնելու` պատերազմից բացի: Իսկ պատերազմը մեր օրերում նշանակում է, որ երկու պետություններն էլ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ են ունենալու, որոնց վերականգման համար տարիներ են անհրաժեշտ լինելու:
Արտագաղթի վերացում, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում ու լիքը նման լավ բաներ, որոնք թեկնածուները խոստանում են, նման պատերազմի պայմաններում միանշանակ կարելի է մոռանալ:
Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման դեպքում չի՞ լինի հենց այնպես, ինչպես նշված է վերևում։ Մինչև այս պահը` բարձրագոչ, պոպուլիստական կոչերից բացի նման երաշխավորություն ոչ ոք չի տվել: Դա լոտո չի, որ հետո նորից փորձես: Իսկ ես անկանխատեսելի հեռանկար չեմ ուզում, դրա համար ես չեմ ընտրելու ՌԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, հենց միայն դրա համար»: