Լրահոս

15.02.2013 11:45


Խաբեությամբ տիրացել է ուսանողների գումարներին

Խաբեությամբ տիրացել է ուսանողների գումարներին
Փետրվարի 13-ին` ժամը 21:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ, Հնդկաստանի Հանրապետության 14 քաղաքացիներ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար և չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել այդ գումարի:
Փետրվարի 14-ին` ժամը 19:00-ին, բաժին են դիմել նշված համալսարանում ուսանող Հնդկաստանի Հանրապետության  ևս 9 քաղաքացիներ և հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից նույնպես վերցրել է 700-ական  դոլար  և  խաբեությամբ տիրացել: 
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը