Իր մտահոգությունը հայտնած ԵԽԽՎ պատվիրակությունը կրկին ժամանելու է Հայաստան
Փետրվարի 16-19-ը Հայաստանում դիտորդական առաքելություն կիրականացնի նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը։ Այն բաղկացած է 22 անդամից, որը ղեկավարելու է նորվեգացի Քերին Ուոլդսեթը: Նրանք հանդիպումներ կունենան նաև ՀՀ թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ԿԸՀ նախագահի, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հունվարի 16-17-ին Հայաստանում գտնվելուց հետո ԵԽԽՎ պատվիրակությունը նախնական զեկույց էր կազմել և իր մտահոգությունը հայտնել ընտրացուցակներում առկա անճշտությունների կապակցությամբ:
«Ընտրություններից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ ո՛չ հետաքրքրություն, ո՛չ վստահություն չի ցուցաբերում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում՝ հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները թեկնածու չեն առաջադրել՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Այդ որոշումը նեղացրել է ընտրության շրջանակը` հանգեցնելով առավել ցավալի իրողության, քանի որ ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով»,–ասված էր այդ զեկույցում։

7or.am