«Նաիրիտի» արձագանքը Բագրտյանին. «Կոպիտ սխալ եք թույլ տվել»
Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը պարզաբանել է ՀՀ նախագահի թեկնածու և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգայիթից, իսկ հիմա հայտնի պատճառներով այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:
Գործարանի մեկնաբանությում նշվում է, որ Կենտրոն հռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ Բագրատյանի հնչեցրած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նա կոպիտ սխալ է թույլ տվել՝ «Նաիրիտի» համար բութադիենը երբևէ չի բերվել Սումգայիթից, քանի որ հետազոտություններից պարզվել է, որ այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի:
«1979թ.-ից սկսած, երբ «Նաիրիտում» գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից մինչև 1992 թվականը»։