Լրահոս

15.02.2013 10:22


ԱՄՆ–ում հնդկացիները կանանց նկատմամբ բռնարարք կատարածներին ցանկանում են դատել սեփական օրենքներով

ԱՄՆ–ում հնդկացիները կանանց նկատմամբ բռնարարք կատարածներին ցանկանում են դատել սեփական օրենքներով

Հյուսիսամերիկյան հնդկացիների առաջնորդ Ջեֆերսոն Քիլը ԱՄՆ իշխանություններին խնդրել է թույլատրել իրենց հողի վրա կանանց նկատմամբ բռնարարք գործած ազգությամբ ոչ հնդկացիներին դատել սեփական օրենքներով։ Քիլը հայտարարել է, որ ամեն երրորդ հնդկուհին իր կյանքում ենթարկվել է բռնության։ Նրանց կեսից ավելի ամուսնացած է ոչ հնդկացիների հետ,  իսկ բնիկ ժողովուրդների տեղական իշխանությունները հնարավորություն չունեն դատելու բռնաբարություն կամ սպանություն կատարած անձանց։

Քիլը Կոնգրեսին կոչ է արել հնդկական դատարաններին տալ համապատասխան լիազորություններ։

Այս խորագրի վերջին նյութերը