«Ջի Էյջ Սթորիջ»-ի գործով ցուցմունք տվեց ընկերության հաշվապահը
Շենգավիթի դատարանում ցուցմունք տվեց«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը:
Այս առիթով նա հատկապես նշեց, որ ցանկացած դրամական շարժ անհնար էր իրականացնել առանց տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, որն էլ ամեն ինչ կատարում էր, խնդրո առարկա ամբողջ ժամանակմիջոցին, ընկերության վարչական ու գործադիր գերագույն ղեկավարի՝ Սևակ Արծրունու գիտությամբ և թելադրանքով:
Որպես իր այս և այլ ասվածների ապացույց ու գրաւոր փաստեր՝ հաշվապահը դատարանին ներկայացրեց բազմաթիվ հատկանշական ու անհերքելի վավերաթղթեր:
Նիստի ընթացքում տեղի ունեցան նաև այլ դատական իրադարձութիւններ:
Հիշենք, որ նախորդ դատական նիստերից մեկում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը, ով շեշտել էր, որ ոչ մի ելակետային թիվ ինքն անձամբ չի հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք է ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից իրեն տրամադրված, արդեն իսկ գնահատված թվերից: Դատական գործընթացի շնորհիվ մինչ այդ հայտնաբերված տվյալների լույսի տակ, լուրջ ու հիմնական հարցականներ են ձևավորվում թղթածրարում:
«Ջի Էյջ Սթորիջ»-ի գործով ցուցմունք տվեց ընկերության հաշվապահը
Շենգավիթի դատարանում ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը:
Այս առիթով նա հատկապես նշեց, որ ցանկացած դրամական շարժ անհնար էր իրականացնել առանց տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, որն էլ ամեն ինչ կատարում էր, խնդրո առարկա ամբողջ ժամանակմիջոցին, ընկերության վարչական ու գործադիր գերագույն ղեկավարի՝ Սևակ Արծրունու գիտությամբ և թելադրանքով:
Որպես իր այս և այլ ասվածների ապացույց ու գրաւոր փաստեր՝ հաշվապահը դատարանին ներկայացրեց բազմաթիվ հատկանշական ու անհերքելի վավերաթղթեր:
Նիստի ընթացքում տեղի ունեցան նաև այլ դատական իրադարձութիւններ:
Հիշենք, որ նախորդ դատական նիստերից մեկում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը, ով շեշտել էր, որ ոչ մի ելակետային թիվ ինքն անձամբ չի հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք է ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից իրեն տրամադրված, արդեն իսկ գնահատված թվերից: Դատական գործընթացի շնորհիվ մինչ այդ հայտնաբերված տվյալների լույսի տակ, լուրջ ու հիմնական հարցականներ են ձևավորվում թղթածրարում:
Հարթունյան ընտանիքի մամլո բաժին