ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2013թ․ փետրուարի 14-ի յայտարարութիւնը
Ընտրութիւններից 4 օր առաջ մենք պարտավոր ենք ընդհանրական գնահատական տալ քարոզարշաւի ընթացքում տեղի ունեցած երեւոյթներին։ Յունուարի 21-ից 31-ը Հայրիկեանի վարկանիշի կաիւն աճը արձանագրում էին բոլորը, նոյնիսկ չկամեցողները նրա անունը նշում էին առաջին եռեակում։ Յունուարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս դրեց հիմնական թեկնածուներից մեկին։ Դա աշխարհի որեւէ երկրում կզգաստացներ միւս թեկնածուներին։ Ահաբեկչութեանը հակադարձելով մի խումբ մտավորականներ համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածութիւնները։ Սակայն նրանք ամենայն հանգստութեամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշաւը։ «Շահեկան» իրավիճակ էր․ թեկնածուները, ըստ էութեան, դարձել էին այդ սպանութիւնը պատվիրողների դաշնակիցը։ Փամփուշտով չտապալուածին հաղթում էին նրա բացակայութեամբ իրականցուող քարոզարշաւով։ Միան Սերժ Սարգսեանը դադարեցրեց քարօզարշավը՝ այն էլ ընդամենը մէկ օրով։ Միւս հիմնական թեկնածուներից առաջինը գոհունակութեամբ արձանագրեց, որ միայն փոխուել է իրավիճակը, երկրորդը՝ աւելին արեց, կասկած արտայատեց մահափորձի վերաբերեալ։ Այսպիսի իրավիճակում ես եղել եմ 1990 թուականին երբ ահաբեկիչները ինձ ասպարեզրց հեռացրել էին եւ Հայաստանի Գերագոյն Խորհրդի ընտրութիւններ էին կազմակերպում։ Բայց ժողովուրդը՝ ընտրողը դարձավ հիմնական դերակատարը։ Ես Հայաստանից հեռացված լինելով ձայների 90%-ը ստացայ ու որպէս պատգամաւոր վերադարձայ հայրենիք։ Հիմա էլ նոյն իրավիճակն է։ Միայն ժողովուրդը կարող է շտկել ստեղծուած խայտառակ վիճակը։ Գոնէ նա պետք է ցոյց տայ, որ ինքն ահաբեկիչների հետ չէ։ Ասում են ուսը, որ սրիկան է առաջինը ասել այդ մասին»։
Հայրիկյանի հայտարարությունը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ասում են ուսը, որ սրիկան է առաջինը ասել այդ մասին»։