Լրահոս

14.02.2013 11:12


Ապարանում Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի պաստառները

Ապարանում Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի պաստառները

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Ապարանի բժշկական կենտրոնի դռներին փակցված գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաստառները:  Այս մասին տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

Թեկնածուն ընդգծել է, որ հարգում է Սերժ Սարգսյանին, իսկ բուժաշխատողներին խորհուրդ է տալիս հարգել իրենց ու չթողնել, որ բժշկական կենտրոնում լինեն քաղաքականության հետ առնչվող տարրեր:

«Սրա տեղն այստեղ չէ, ուզում ե՞ք՝ իմն էլ փակցնեմ»,-շեշտել է Հովհաննիսյանն ու հավելել, որ ինքը ոչ թե նկատողություն է անում, այլ բուժաշխատողների իրավունքներն է պաշտպանում:

Այս խորագրի վերջին նյութերը