Լրահոս

14.02.2013 10:42


Համատարած հոգեորսություն Գյումրիում

Համատարած հոգեորսություն Գյումրիում

Համատարած հոգեորսություն Գյումրիում. կրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներից բռնած 5000 դրամանոց քարոզչություն են վարում, ոմանք նույնիսկ հետապնդում են ՀՀ քաղաքացիներին՝  փորձելով խախտել նրանց ընտրության իրավունքը: 
Աղանդների դեմ պայքարելու հատուկ ստորաբաժանումներ ձևակերպելու փոխարեն, արդյունավետ պայքար վարեք կոռուպցիայի դեմ: Սովետական կարգերի օրոք, բոլորն էին գողանում պետությունից, բանվորից մինչև դիրեկտոր ու մինիստր: Մեկի բռնվելու դեպքում, մյուսներին իր հետևից էր քաշում, դրա համար էլ քչերն էին բռնվում: Հիմա Հայստանում բոլորն են կոռումպացված, ու շա~տ քչերն են բռնվում, որովհետև բռնողներն էլ են նույն նավակում, ամենքն իրենց չափով:
Եթե այս ազգի մեջ երբևէ ծնվել են հերոսներ, ապա դա եղել է Աստվածային միջամտություն, որ այս ծուռ ազգը ուղղվի: Ափսոս, որ մենք մեր հերոսներին չենք նմանվում, չենք ձգտում դառնալ հերոսներ, այլ միայն առժամանակ զմայլվում ենք նրանցով ու պարծենում, մինչդեռ ինքերս գերադասում ենք խրված մնալ ճահճում, մթի և խավարի կապանքներում:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը