Լրահոս

14.02.2013 00:05


Ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները

Ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել էր IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:

Կողմերը բարձր գնահատեցին համագործակցությունը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և հետագա քայլերի պատրաստակամություն հայտնեցին:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը