Լրահոս

14.02.2013 09:45


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 6-32 հասցեի բնակիչներ Հարություն Փարսադանի Հարությունյանի և Գարիկ Փարսադանի Հարությունյանի մայրը հայտարարել է, որ որդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վաղուց Հայաստանում չեն բնակվում, սակայն տվյալներն ընդգրկված են 38/03 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նրանց քաղաքացիությունը չի դադարեցվել:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ընդ որում` Հարություն Փարսադանի Հարությունյանն օտարերկրյա պետություն բնակության մեկնելու կապակցությամբ 19.11.2002թ. հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և նրա անհատական տվյալներն առկա չեն ընտրողների ռեգիստրում, իսկ Գարիկ Փարսադանի Հարությունյանը մինչ այժմ հաշվառված է վերը նշված հասցեում և նրա անհատական տվյալներն իրավաչափորեն ընդգրկված են ընտրողների ցուցակում: 

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը